ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց, որ կողմ է զենքի ազատ վաճառքին։
«Ընդհանրապես եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում այն ժողովրդին, որը նրան իշխանություն է տվել»,-հայտարարեց պատգամավորը:
«Զենքի ազատ վաճառքը շատ ավելի դեմոկրատիկ հնարավորություններ է տալիս հասարակությանը»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ «իշխանությունն ուզի, թե ոչ՝ զինված է, հանցագործ աշխարհը՝ ևս, իսկ ժողովուրդը ոչ, դրա համար էլ ամեն ինչ թափվում է ժողովրդի գլխին»։
ՔՊ-ական պատգամավորը նշել է, որ պետք է «հավասարակշռությունը կարգավորել»։ Մանրամասները՝ տեսանյութում։