Հուլիսի 15-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կբացվի «Է» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Սուրեն Մանվելյանի յուրօրինակ լուսանկարները և Արմեն Ղազարյանի գեղանկարչական աշխատանքները: Ցուցահանդեսն իրականացվում է «Մատուռ» երգչախումբ. հայկական միջնադարյան հոգևոր երաժշտություն» նախագծի շրջանակում, որի նպատակն է արական ինքնատիպ երգչախումբ-լաբորատորիայի ստեղծումը՝ ուսումնասիրելու և հնարավորինս վերականգնելու միջնադարյան հոգևոր երաժշտության կատարման մեթոդը: Ցուցահանդեսն իրականացվում է «301 Իմաստունների երկիր» հիմնադրամը՝ Ժողովրդական արվեստների թանգարանի և ԱրմՆոուվո կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Ցուցադրության ողջ ընթացքում այն կզուգորդվի «Մատուռ» երգչախմբի կողմից միջնադարյան հոգևոր երաժշտության կատարումներով, միջնադարյան հոգևոր պոեզիայի և երաժշտության սեմիոտիկան ստուգաբանող դասախոսությունների շարքով (երաժշտություն՝ «Մատուռ երգշախումբ». Միքայել Ոսկանյան, դասախոսություններ՝ Արթուր Շահնազարյան, Արծրունի Սահակյան, Հասմիկ Բաղրամյան, Զավեն Սիմոնյան, Աշոտ Աբ
Ժողովրդական արվեստների թանգարանում կբացվի «Է» ցուցահանդեսը
12 июля 202312 июл 2023
1
1 мин