ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագաh Թագուհի Թովմասյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին, որտեղ քննարկվելու է իր պաշտոնազրկման հարցը: Պատգամավորը տեղեկացրել է, որ անաշխատունակ է մինչև հուլիսի 15-ը: ԱԺ խորհրդի 46 նիստերից միայն 8-ին եմ մասնակցելու շուրջ Թովմասյանը տեվել է հետևյալ հիմնավորումը, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ խորհրդի նիստերը, իսկ ինքը լինելով խմբակցության անդամ, բոյկոտել է ԱԺ խորհրդի նիստերը: «Այդ նիստերում եւս, ինչպես ԱԺ դահլիճում, ընդդիմությունն ունի քիչ, այս դեպքում՝ 3 ձայն, եւ որոշումների վրա ազդել չի կարող: Բայց, ի տարբերություն ԱԺ նիստերի դահլիճի, խորհրդի նիստերում նաեւ հայտարարություններ անելու հնարավորություն չկա, որ ընտրողների հետ հաղորդակից լինենք, դրա համար բոյկոտել ենք»,- գրել է պատգամավորը: Նա նաև նշել է, որ «ԱԺ կանոնակարգ»-ը ՉԻ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ մասնակցել խորհրդի նիստերին: Այս ընթացքում 3 անգամ Հանձնաժողովը որոշել է առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ հանձնաժողովում քննարկված ու եզրակացություն
Անաշխատունակ եմ մինչև հուլիսի 15-ը. Թովմասյանին պաշտոնազրկելու հարցը կքննարկվի առանց իրեն
11 июля 202311 июл 2023
9
2 мин