Թուրքիան համաձայնել է հանել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վետոն՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բանակցություններից հետո։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ստոլտենբերգը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները։ «Նախագահ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը հնարավորինս շուտ վավերացման ներկայացնել խորհրդարան և աշխատել որքան հնարավոր է շուտ վավերացնելու այս փաստաթուղթը»,- ասել է Ստոլտենբերգը՝ խոստանալով, որ ՆԱՏՕ-ն իր հերթին կստեղծի ահաբեկչության դեմ պայքարի հատուկ մեխանիզմ և հատուկ ներկայացուցչի պաշտոն։ 2022 թվականի հունիսին Թուրքիան համաձայնել էր աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում: Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ երկու երկրները խոստացել են չսատարել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), Սիրիայի քրդերի ին
Թուրքիան համաձայնել է Շվեդիային հնարավորինս շուտ ընդունել ՆԱՏՕ. Ստոլտենբերգ
11 июля 202311 июл 2023
1
1 мин