Найти тему
Հայաստանն այսօր

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով ականանետ․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Հունիսի 9-ին՝ ժամը 22:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության փոխանցմամբ՝ հայկական կողմը կորուստներ չունի։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի ուղղությամբ կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում