ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնել է ՊՆ-ն։ Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում՝ հետևյալ ժամանակացույցով։ ա) 2023 թ․ հուլիսի 6-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից, բ) 2023 թ․ հուլիսի 7-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից։ «Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման համար կամ այլ հարցերի դեպքում կարող են դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորություննե
Պատվո պահակային վաշտում զինծառայության անցնելու ընտրություն կանցկացվի զորակոչիկների շրջանում
9 июня 20239 июн 2023
2
~1 мин