ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով երկրորդ առանձին վարույթն է քննվում Քննչական կոմիտեում։ Դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց կրտսեր Փաշինյանը։ Իրեն առևանգելու օրը Փաշինյանը դուրս էր նետվել Հակոբյանի մեքենայից, որից հետո «Տոյոտա քեմրի» մակնիշի մեքենան փորձել է վրաերթի ենթարկել։ Անդրադառնալով միջադեպի այդ դրվագին՝ Աշոտ Փաշինյանը նշեց. «Ես դրա մասով արդեն իսկ դիմել եմ։ Այս գործն անջատվել է մեծ գործից, որ նաև պարունակում է այդ հանգամանքը։ Ըստ էության այս պահին շարունակվում է գործի նախաքննությունը, և այս գործը անջատվել է վարույթից որպես առանձին գործ»։ Առանձնացված գործը դեռ նախաքննական փուլում է, վարույթ չի հարուցվել։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Հարցին, թե կապ ունի՞ Գարի Գալեյանը առանձնացված գործի հետ, Աբրահամյանը զերծ մնաց պատասխանել, քանի որ ըստ իրեն վարույթ չկա և որևէ մեկը դեռ գործով չի անցնում։ Նշենք, որ դատարանը մեղավոր է ճանաչել Գայանե Հակոբյանին, ով մեղադրվում է վարչապետ Փաշինյանի որդուն առևանգելու փոր
Աշոտ Փաշինյանին վրաերթի ենթարկելու առանձին վարույթ է քննվում
9 июня 20239 июн 2023
16
2 мин