Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Այաքսը» Սպերցյանի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է «Կրասնոդարին»

«Այաքսը» Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է «Կրասնոդարին», հայտնում է De Telegraaf-ը։ 

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ հոլանդական ակումբի մարզական տնօրեն Սվեն Միսլինտատը կապ է հաստատել այն գործակալության հետ, որը ներկայացնում է Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստին։

Նշվում է, որ տրանսֆերի գումարը կարող է հասնել 9 միլիոն եվրոյի։

Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը
ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։ Սպերցյանը դարձել է նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում