Найти в Дзене
Հայաստանն այսօր

Կկայանա «Թռչող տերևների երգը» հայ-իրանական անիմացիոն ֆիլմի հայկական պրեմիերան

Հունիսի 12-ին՝ ժամը 19:00-ին Կինոյի Տան Մեծ Դահլիճում (Վարդանանց 18):21-րդ Մէկ Կադր Կարճամետրաժ Ֆիլմերի Միջազգային Փառատոնի բացմանը Փառատոնը կբացվի Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» հայ-իրանական անիմացիոն ֆիլմի հայկական պրեմիերայով։ Ֆիլմի սցենարիստներից մեկն է հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանը։ Բացմանը կունկնդրեք նաև կոմպոզիտոր, թառահար, իմպրովիզացիոն երաժիշտ, պրոդյուսեր և բացման ֆիլմի կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի կատարումները: Պետական ֆինանսական աջակցություն ստացած «Թռչող տերևների երգը» ֆիլմի իտալական պրեմիերան կկայանա «Shorts International Film Festival» կինոփառատոնի «Eco Short Competition» մրցույթի շրջանակում: Ֆիլմն ընդգրկվել է նաև Lago Film Fest փառատոնի «Unicef Teens» մրցույթում:
Ֆիլմը հետաքրքիր ճանապարհորդություն է դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի տակ գիշերներ լուսացնող տասներկու տարեկան Սունայի և թաքնված գիտելիքի տիրապետող երկու հարյուր տարեկան Ծերունու հանդիպման միջով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Հունիսի 12-ին՝ ժամը 19:00-ին Կինոյի Տան Մեծ Դահլիճում (Վարդանանց 18):21-րդ Մէկ Կադր Կարճամետրաժ Ֆիլմերի Միջազգային Փառատոնի բացմանը

Փառատոնը կբացվի Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» հայ-իրանական անիմացիոն ֆիլմի հայկական պրեմիերայով։ Ֆիլմի սցենարիստներից մեկն է հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանը։

Բացմանը կունկնդրեք նաև կոմպոզիտոր, թառահար, իմպրովիզացիոն երաժիշտ, պրոդյուսեր և բացման ֆիլմի կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի կատարումները:

Պետական ֆինանսական աջակցություն ստացած «Թռչող տերևների երգը» ֆիլմի իտալական պրեմիերան կկայանա «Shorts International Film Festival» կինոփառատոնի «Eco Short Competition» մրցույթի շրջանակում: Ֆիլմն ընդգրկվել է նաև Lago Film Fest փառատոնի «Unicef Teens» մրցույթում:

Ֆիլմը հետաքրքիր ճանապարհորդություն է դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի տակ գիշերներ լուսացնող տասներկու տարեկան Սունայի և թաքնված գիտելիքի տիրապետող երկու հարյուր տարեկան Ծերունու հանդիպման միջով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում