ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Հայկ Մարությանն ուզում է առաջադրվել Երևանի քաղաքապետի ընտրություններում։ «Հրապարակ»-ը հայտնել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս վերադարձել է հյուրախաղերից, նա տևական ժամանակ ԱՄՆ-ում էր։ Մարությանի մերձավորներից մեկը պատմել է թերթին, որ նա ակտիվ աշխատանքներ է սկսել ընտրություններին մասնակցելու համար: Թեև դեռ հստակ չէ, թե որ կուսակցությամբ է մասնակցելու, գուցե նորն է գրանցելու, սակայն արդեն թիմ է հավաքում: «Մեզ երկու անուն տվեցին, որոնք կարող են ընդգրկվել Մարությանի գլխավորած ցուցակում. երկուսն էլ «Իմ քայլը» ավագանու նախկին անդամներ են` մեկը հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանն է, մյուսը՝ Էռնեստ Ավանեսովը, ով պարբերաբար քննադատում է Տիգրան Ավինյանին»,- գրել թերթը 2018 թվականին՝ թավշյա հեղափոխությունից հետո, դերասան, կատակերգու, սցենարիստ և պրոդյուսեր Մարությանը «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել էր Երևանի քաղաքապետի թեկնածու և ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին նա հեռացվել էր Երևանի քաղաքապետի պաշտոնից՝ մայր
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Հայկ Մարությանն ուզում է առաջադրվել Երևանի քաղաքապետի ընտրություններում
9 июня 20239 июн 2023
2
1 мин