Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված է հաղորդագրության մեջ։ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ժամը 18:30-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
9 июня 20239 июн 2023
7
~1 мин