Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Դեբեդ գյուղում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Դեբեդ գյուղում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Հունիսի 6-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի 11-ամյա անչափահաս բնակչուհու մահվան դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը, պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեխայի հայրը ճանաչվել է տուժող»,- նշել է Աբրահամյանը: Խոսնակի փոխանցմամբ՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 11-ամյա աղջնակը ժամը 16։00-ի սահմաններում Դեբեդ գյուղի խաղահրապարակում իր տարեկից երեխաների հետ «պահմտոցի» խաղալու ժամանակ թաքնվել է նշված խաղահրապարակում առկա սեղանի տակ, որի ընթացքում հպվել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան հոսանքալարերին, հոսանքահարվել և մահացել: Աբրահամյանը հավելել է, որ նախաքննություն

Դեբեդ գյուղում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Հունիսի 6-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի 11-ամյա անչափահաս բնակչուհու մահվան դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը, պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեխայի հայրը ճանաչվել է տուժող»,- նշել է Աբրահամյանը:

Խոսնակի փոխանցմամբ՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 11-ամյա աղջնակը ժամը 16։00-ի սահմաններում Դեբեդ գյուղի խաղահրապարակում իր տարեկից երեխաների հետ «պահմտոցի» խաղալու ժամանակ թաքնվել է նշված խաղահրապարակում առկա սեղանի տակ, որի ընթացքում հպվել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան հոսանքալարերին, հոսանքահարվել և մահացել:

Աբրահամյանը հավելել է, որ նախաքննությունը շարունակվում է։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում