Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները պարզվում են, հայտնել է ՔԿ-ն: Հաղորդում է ստացվել այն մասին, որ հունիսի 6-ին, ժամը 22:10-ին, շտապօգնության բրիգադը պարանոցի շրջանում ինքնավնասումով, իր մշտական բնակության վայր հանդիսացող բնակարանից մահացած վիճակում Հերացի թիվ 1 Հիվանդանոցային համալիր է տեղափոխել 2023թ․ ապրիլի 29-ից հոսպիտալում ստացիոնար բուժման մեջ գտնվող և 2023թ․ մայիսի 5-ից մինչև 2023թ․ հունիսի 18-ը վերականգնողական արձակուրդի մեջ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողի։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
ՔԿ-ն զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել
7 июня 20237 июн 2023
~1 мин