Найти тему
Հայաստանն այսօր

Արցախը հայտնել է Ադրբեջանի կողմից հրադադարի երկրորդ խախտման մասին

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել է մեկ օրում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմի երկրորդ խախտման մասին։

Նախարարությունից հայտնում են, որ հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կենտրոնական և արևմտյան ուղղություններով կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

«Հայկական կողմից կորուստներ չկան. ժամը 21:50-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերական կայուն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջադեպի մասին տեղյակ է պահվել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։

Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 6-ին ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը կենտրոնական, արևելյան և հարավարևելյան ուղղություններում՝ կիրառելով հրետանային զինատեսակներ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում