Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Անարդար, պետք էր հանդուրժել, արել են, որ ուրիշները չառիթավորվեն»․ քաղաքացիները՝ զոհված զինծառայողի մորը կալանավորելու մասին

Հունիսի 5-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով դատականի նիստը, ով մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մեջ։

Դատարանի որոշմամբ Գայանե Հակոբյանը նախ ազատվեց տնային կալանքից, այնուհետև մի շարք վկաների, այդ թվում նաև Աշոտ Փաշինյանի ցուցմունքների հիման վրա կրկին կալանավորվեց՝ 1 ամիս 15 օր ժամկետով։

Armenia Today-ը որոշեց պարզել, թե ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները Աշոտ Փաշինյան-Գայանե Հակոբյան գործի մասին և ըստ նրանց՝ որքանո՞վ էր արդար դատարանի որոշումը։

Հարցված քաղաքացիների մեծամասնությունը բացասական գնահատական տվեց վարչապետի որդու պահվածքին և դատարանի վճռին, ոմանք պարզապես չէին հետևել իրադարձությունների զարգացմանը և անգամ ծանոթ չէին գործին, որոշներն էլ կտրականապես հրաժարվում էին խոսել՝ լսելով Աշոտ Փաշինյանի անունը։

«Ես, որպես հասարակ քաղաքացի, չեմ կարող ասել՝ ով է ճիշտ, ով՝ սխալ», - մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ չի կարող մեղադրել ո՛չ սգացող մորը, ո՛չ էլ վարչապետին։

Մեկ այլ քաղաքացու համոզմամբ էլ դատարանը շատ վատ որոշում է կայացրել․ «Նայել եմ երեկ նիստը։ Երիտասարդ տղա է, ամոթ է, զոհվածի մայրը ի՞նչ է արել, քեզ զոռո՞վ է նստեցրել մեքենան, ինչի՞ քեզ դուր չեկավ գնալ Եռաբլուր, Եռաբլուրը սրբավայր է»,- նշեց քաղաքացին՝ հավելելով, որ շատ զարմացած է մեր արդարադատության վրա։

«Իր լրբությունն է հաստատել, չի կարելի»,- այսպիսի գնահատական տվեց հարցված քաղաքացիներից մեկը Գայանե Հակոբյանին՝ հարց հնչեցնելով, թե ի՞նչ մեղք ունի վարչապետի որդին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում