Найти в Дзене
Հայաստանն այսօր

ՌԴ-ն աշխատում է Հայաստանում և աֆրիկյան երկրներում համատեղ դպրոցներ բացելու ուղղությամբ

Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը քննարկում է Հայաստանում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաև աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցներ ստեղծելու հարցը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ կրթության փոխնախարար Տատյանա Վասիլևան։

«Շարունակում են կառուցվել ռուս-արտասահմանյան համատեղ դպրոցներ, օրինակ՝ ռուս-ղրղզական դպրոցներ, մշակվում է արդեն գործող այդ դպրոցների լրացուցիչ մասնաշենքի կառուցման հարցը։ Բացի այդ, մշակվում է Հայաստանում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաև աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցների ստեղծման հարցը»,- նշել է նա։

2022 թվականի հունիսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած համատեղ ճեպազրույցում ասել էր, որ ռուսական կողմն աշխատում է Հայաստանում ռուսական դպրոցների ավելացման ուղղությամբ։ 2022 թվականի նոյեմբերին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ հայկական կողմը ռուսական կողմի հետ միասին նախատեսում է «Գազպրոմի» բազայի վրա 11-ամյա ռուսական դպրոց բացել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում