Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ օրեր անց Վաշինգտոնում նախատեսվող քննարկումներին ընդառաջ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին, այդ թվում՝ սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրման շուրջ: «Նախարար Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում հնարավոր առավելագույն որոշակիության ապահովման, մասնավորապես 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը:Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ամերիկացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության վրա՝ շեշտելով
Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
7 июня 20237 июн 2023
1
1 мин