«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով երթևեկությունը համարում է Արցախի նախագահի կողմից իր իսկ հայտարարած կարմիր գծի՝ ՀՀ-ի հետ անխափան և առանց սահմանափակումների կապի ապահովման խախտում, ասվում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման տարածած հայտարարության մեջ։ «Օրեր առաջ Ալիևի հնչեցրած՝ Արցախի Հանրապետության պետական համակարգը լուծարելու մասին ագրեսիվ սպառնալիքները կրկին հաստատում են, որ նա շարունակում է Արցախն Ադրբեջանին բռնակցելու կամ օկուպացնելու իր հանցավոր ծրագիրը և ամեն ինչ անում է Արցախի էթնիկ զտման քաղաքականությունն իրականություն դարձնելու համա։ Ամիսներ շարունակ գտնվելով տոտալ շրջափակման մեջ՝ Արցախը հայկական պահելու, նրա ամբողջականությունն ու սուբյեկտայնությունն ապահովելու անկասելի պայքարի ընթացքում հստակ նախանշվել են այն կարմիր գծերը, որոնց անվերապահ պահպանումն ապահովելու է հայկական Արցախի գոյությունը»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ այդ մասին տարբեր ձևաչափերով հայտ
Արցախի նախագահը խախտել է իր իսկ հայտարարած կարմիր գիծը․ հայտարարություն
7 июня 20237 июн 2023
134
2 мин