Найти тему
Հայաստանն այսօր

Հունիսի 11-ին Նիսի Սինեմատեքում տեղի կունենա Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում․ մուտքն ազատ է

Հունիսի 11-ին Շառլ Ազնավուրին նվիրված հրաշալի միջոցառում է նախատեսված Նիսի Սինեմատեքում: Հանդիսատեսին է ներկայացվելու երկու ուշագրավ ֆիլմ՝ «Ազնավուրը Շառլի աչքերով» և «Փարիզն օգոստոսին», հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը։

«Ֆիլմերի քննարկմանը մասնակցելու նպատակով ֆրանսիացի ռեժիսոր և լրագրող Անրի Ժան Սերվանի հրավերով Նիս են ժամանելու «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմի պրոդյուսեր Միշա Ազնավուրը և ֆիլմի ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոն։ Մուտքն ազատ է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Շառլ Ազնավուրը ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է, ով իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն, հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Ազնավուրը 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում