Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի աշխատանքների մեջ որևէ բան չի փոխվել, պարզապես ադրբեջանական կողմն իր ուզած ձևով է ներկայացնում, ինչը բնական է, Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, երկրի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: «Այդպես էլ պետք է անեին, որ ցույց տային, իբրև այդտեղով մարդիկ ազատ անցնում են, ինչը բնական է, որ իրականությանը չի համապասխանում»,- ասաց նա՝ հավելելով, որ անցնում են միայն կարիք ունեցող մարդիկ հարազատների հետ՝ այն էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Բաբայանի խոսքով՝ թշնամիներն ամեն ինչ արել են, որ անցակետը լինի առևանգման, բռնության, հարկ եղած դեպքում մարդկանց կալանավորելու վայր, որովհետև համապատասխան ենթակառուցվածքներն այնտեղ կան, ստեղծված են: Բայց կան մարդիկ, ովքեր կարիքի մեջ են, լուրջ խնդիրներ ունեն: «Այո՛, շատ ծանր պրոցեդուրա է, բայց եթե մարդկանց կյանքի խնդիր է՝ ի՞նչ անել»,- ասաց Բաբայանը: Նա մանրամասնեց, որ Լաչինի միջանցքի նկատմամբ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը չի փոխվել. «Սա խախտում է բոլոր պայմանավորվածությունների,
Դավիթ Բաբայանը պարզաբանել է Լաչինի անցակետում այս պահին տիրող իրավիճակը
6 июня 20236 июн 2023
18
2 мин