Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սոթքում կրակոցների ինտենսիվությունը նվազել է. հանքը մասնակի աշխատում է

Սոթքում կրակոցների ինտենսիվությունը նվազել է, լրագրողների հետ ԱԺ-ում զրուցելիս ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ հայտնի է, որ Սոթքի հանքի բաց հավածում աշխատանքները պետք է դադարեցվեին, բայց վերջերս անվտանգային խնդիրների պատճառով դադարեցվել են աշխատանքները: «Հանքավայրի փակ հատվածում աշխատանքները շարունակվում են»,- ասաց մարզպետը:

«22 թվականի ագրեսիայի արդյունքում այն բնակիչները, որոնք կրել են վնաս, ամբողջությամբ հատուցվել է: Ունենք 4 ոչ ամբողջովին փլուզված տներ, որոնք վերանորոգման ենթակա չեն: Նրանց նախագծանախահաշվային գործընթացն է ընթանում»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ նախորդ տարիներին անասնագողության, ինչպես նաև նրանց՝ հակառակորդի վերահսկողության վայր անցնելու դեպքերի ուղղությամբ ևս գյուղացիներին աջակցություն է տրվել՝ գրեթե ամբողջությամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում