Найти тему
Հայաստանն այսօր

Նշանակվել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի նոր ղեկավար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գեներալ Մուսա Ավսեվերին նշանակել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, հայտնում է Անադոլու գործակալությունը։

Ավսեվերը փոխարինել է Յաշար Գյուլերին, որը ղեկավարում էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Նախկինում Մուսա Ավսեվերը զբաղեցրել է Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը։

Ավելի վաղ
հայտնել էինք, որ Էրդողանը թուրքական հետախուզության ղեկավար է նշանակել իր մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինին։ 

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որին
հրավիրված էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախագահի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո Էրդողանը փոխել է կառավարության ողջ կազմը՝ նշանակելով նոր նախարարներ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում