Найти в Дзене
Հայաստանն այսօր

Եկեղեցին քաղաքակա՞ն ուղղություն է բռնում. «Ժողովուրդ»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն թերեւս որոշել է քաղաքական գործունեություն ծավալել, քաղաքական հարցեր քննարկել՝ հոգևորական խնդիրներով զբաղվելուն զուգահեռ, գրել է «Ժողովուրդ»-ը՝ նշելով, որ դրա վառ ապացույցը նաև նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումն էր:

Այդ քննարկմանը մասնակցել են նաեւ եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։

«Իհարկե, կարեւոր է, որ Հայաստանի, Արցախի շուրջ ծավալվող գործընթացներին մասնակից լինեն մեծ թվով անձինք, ուժեր, սակայն այստեղ թերեւս ամենաուշագրավն այդ ամենին հենց կաթողիկոսի մասնակցությունն է, որը միշտ է խոսել եկեղեցին քաղաքականությունից անջատ պահելու պատրաստակամության եւ կարեւորության մասին»,- գրում է թերթը:

Թերթի տվյալներով՝ հունիսի 11-ին կգումարվի միաբանական հավաք: Թեմերից Մայր Աթոռ է ժամանել մոտ 7 տասնյակ հոգեւորական: Նրանք ունեն խտացված դժգոհություն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, որի հետեւանքով Հայաստանի եւ Արցախի քարտեզները փոքրանում են:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում