Էրդողանը իր մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինին նշանակել է թուրքական հետախուզության ղեկավար, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որին հրավիրված էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախագահի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո Էրդողանը փոխել է կառավարության ողջ կազմը՝ նշանակելով նոր նախարարներ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Էրդողանը թուրքական հետախուզության ղեկավար է նշանակել իր մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինին
6 июня 20236 июн 2023
~1 мин