Հունիսի 4-ին Ռոստովում կայացած «Նոր սերունդ» մրցաշարում հայ թաեքվոնդոյիստները չորս մեդալ են նվաճել, այդ թվում՝ նաև ոսկե, հայտնում է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան։ Մասնավորապես, Մաքս Մելիքյանը նվաճել է ոսկե մեդալ՝ զբաղեցնելով առաջին պատվավոր հորիզոնականը։ Մրցանակային երկրորդ տեղն զբաղեցրել է թաեքվոնդոյիստ Դավիթ Գրիգորյանը՝ նվաճելով արծաթե մեդալ։ Մարզիկներ Ալեքս Մելիքյանը և Սերգեյ Վարդանյանը արժանացել են բրոնզե մեդալների։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հայ թաեքվոնդոյիստները 4 մեդալ են նվաճել Ռոստովում կայացած մրցաշարում
6 июня 20236 июн 2023
2
~1 мин