Հունիսի 9-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա գերմանացի շեփորահար և կոմպոզիտոր Մարկուս Շտոկհաուզենը, հայտնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ ընկերության մամուլի ծառայությունը։ Բացառիկ համերգային ծրագիրը պատրաստել է Պետական ֆիլհարմոնիան՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Համերգին կնվագեն Նիկողայոս Վարդանյանը (թավջութակ/կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Կարեն Գրիգորյանը (ստեղնաշարային գործիքներ): Կհնչեն Շտոկհաուզենի ջազային ստեղծագործությունները շեփորի, էլեկտրոնիկայի և ջազ տրիոյի համար։ Տոմսերի արժեքը՝ 3 000-10 000 դրամ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Շեփորահար և կոմպոզիտոր Մարկուս Շտոկհաուզենն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում
5 июня 20235 июн 2023
~1 мин