Найти тему
Հայաստանն այսօր

Շինաշխատանքների ժամանակ փլուզվել է Գանգեսի երթևեկելի կամուրջը

Հնդկաստանում շինարարական աշխատանքների ժամանակ փլուզվել է Գանգեսի՝ չորս երթևեկելի գոտի ունեցող կամուրջը, հայտնում է The Times-ը։

Ըստ տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել Բիհար նահանգում։ Կամրջի շինաշխատանքների համար հատկացվել էր ավելի քան 200 մլն դոլար և, բնականաբար, այս դեպքից հետո արժեքը կավելանա։ Նշվում է նաև, որ նախորդ տարի կամուրջը մասամբ փլուզվել էր փոթորկի ժամանակ։

Ավելի վաղ Հնդկաստանի արևելքում գնացքների բախման հետևանքով
զոհվել էր շուրջ 300 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 900-ը։ ՀՀ ԱԳՆ-ն Թվիթերի էջում ցավակցել էր Հնդկաստանի Օդիշա նահանգում երեք գնացքների բախման հետևանքով մեծ թվով զոհերի կապակցությամբ:

Հնդկաստանում գնացքների վթարի պատճառը կարող էր ազդանշանի խափանումը լինել,
հայտնել էր վարչապետ Նարեդրա Մոդին՝ հավելելով, որ մեղավորներն անպայման կպատժվեն։

Տեսանյութը կարող եք դիտել
այստեղ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում