Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած տուժածներից մեկը գիտակցության չգալով մահացել է, հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն։ «Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, երկու անգամ կատարվել էր սրտանոթային վերակենդանացման միջոցառումներ, վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էր գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ»,- պարզաբանում է ԲԿ-ն:
Բժշկական կենտրոնը նաև նշում է, որ մյուս երկու վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում մրցումների մեկնող ըմբիշները վթարի են ենթարկվել․ կա 1 զոհ, 7 վիրավոր։ Վթարի մասնակից ավտոմեքենաների վարորդների օրգանիզմում ալկոհոլ չէր հայտնաբերվել, տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը