Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում կիրառել է հրաձգային զենք

Հունիսի 5-ին՝ ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Արցախի ՊՆ-ի տեղեկություններով՝ հունիսի 5֊ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Արցախի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում