Պատանի հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանում ընթացող միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ են տոնել 46 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանն ու 54 կգ քաշային Վազգեն Քարհանյանը։
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցում են Հայաստանի Ղազախստանի Ղրղզստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Ռուսաստանի բռնցքամարտիկները։ Հայաստանը մրցաշարին ներկայացված է 5 բռնցքամարտիկով։
Պատանի հայ բռնցքամարտիկները Ղազախստանում ընթացող միջազգային մրցաշարում մեկնարկել են հաղթանակով
5 июня 20235 июн 2023
~1 мин