Найти тему
Հայաստանն այսօր

Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու թքողները դիմելու են ուժի կիրառմանը. պատգամավոր

Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց` ՀՀ իշխանությանն իջեցրած պահանջների չկատարման կամ ուշացման պարագայում, դիմելու են ուժի կիրառմանը, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը Ալիևի ու Էրդողանի հետ հարաբերություններում վաղուց զրոյացված ինքնասիրությունն ու արժանապատվությունը գետնին տալու մաստեր կլաս էր ցուցադրում, վերջին 5-6 օրերին, ադրբեջանցիները օրը մի քանի անգամ, կեղծ տեղեկություններ են հաղորդում հրադադարի ռեժիմի խախտումների մասին»,- գրել է նա:

Ընդ որում, ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող հաղորդագրությունները վերաբերվում են և´ արցախյան, և´ հայաստանյան ճակատին, կարծում է պատգամավորը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում