ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Արցախի ԱԺ խորհրդարանական մեծամասնության՝ մայիսի 22-ի հայտարարությանը։ Հայտարարությունը, որտեղ Ռոբերտ Քոչարյանին ևս կոչ էին արել դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023-ի մայիսի 22-ի արած հայտարարությունները ու նշել, որ հակառակ դեպքում «լռությունը կդիտարկվի որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան», երկրորդ նախագահը նշել է․ «Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով: Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին: Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը»,-ասել
Վերջնագրային պահանջներն իմ մասով անտեղի և վիրավորական են․ Քոչարյանը՝ Արցախի ԱԺ-ին
23 мая 202323 мая 2023
83
1 мин