Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հնարավոր է, նախկին նախագահների հանդիպում նախաձեռնվի․ Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չի բացառում, որ ընդդիմությունը, հնարավոր է, նախկին նախագահների հանդիպում կազմակերպի։

«Չեմ բացառում ու կարծում եմ, որ այդ անհրաժեշտությունը ևս կա։ Ստեղծված իրավիճակը վաղուց կուսակցական, պարզ քաղաքական խնդիր չէ։ Սա համազգային խնդիր է ու բոլոր առողջ ուժերը, կարողություն ունեցող մարդիկ պետք է միավորվեն։ Ավելի լայն համախմբում ստանալու համար մենք ամեն ինչ անելու ենք»,-լրագրողների հետ զրույցում ասել է Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ առավելագույնը 5-6 ամիս ժամանակ ունենք, և գործողությունները պետք է պլանավորել այդ ժամանակահատվածում։

«Ընդդիմության խնդիրն է Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ձևավորել համաժողովրդական դիմադրություն՝ նոր թափով և ուժով, քաղաքացիներին պատրաստել լայն համաժողովրդական անհնազանդության։ Ընդդիմությունը պետք է հստակ ձևակերպի իր քայլերն ու գործողությունները»,-ասաց պատգամավորը։

Մայիսի 22-ին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանի տարածքի 29,8 հազար քառ. կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է, Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները»։ Նա նաև հայտարարել է, որ «Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում  նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն ԼՂ հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում