Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Մայիսի 17-ին Սոթքի շրջանում ադրբեջանական գնդակոծության արդյունքում զոհվել է հայ զինծառայող Էդգար Վահանի Սուլեյմանյանը (ծնված 2003 թ.)։ Ադրբեջանական կողմը հայտնել է փոխհրաձգության հետևանքով երկու զոհի և մեկ զինվորի վիրավորվելու մասին։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության նոր փուլը սկսվեց մայիսի 11-ին, երբ, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության, առավոտյան ժամը 6-ից ադրբեջանական զինուժը հրետանային զինատեսակներով սկսել է գնդակոծել Սոթք գյուղի մերձակայքում գտնվող հայկական դիրքերը ականանետներով: Արդյունքում չորս հայ զինվոր վիրավորվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մայիսի 12-ին Սոթքի վրա ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ևս չորս հայ զինվոր վիրավորվել էր։ Նույն օրը ադրբեջանական կողմից արձակված կրակի հետևանքով զոհվել է հայ զինծառայող Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնված 2003 թ.)։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում