ՀՀ ՊԵԿ-ը տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք է կանխել, դեպքերով կան ձերբակալվածներ, հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և Զվարթնոց բաժնի աշխատակիցներն ԱՄՆ քաղաքացի Ա.Ք-ի անվամբ ՀՀ ներմուծված առաքանու մաքսային զննման արդյունքում հայտնաբերել են 10,8 գրամ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց, որը թաքցված է եղել առաքանու իրերի մեջ: Հիշյալ առաքանին ստանալիս ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է: ԱՄՆ քաղաքացու հետ փոխկապակցված անձանց պարզելու և բացահայտելու նպատակով ձեռնարկված գործողությունների արդյունքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցների տեսադաշտում է հայտնվել մի նոր քաղաքացի` Է.Մ-ն: «Տեղեկություններ են ձեռք բերվել առ այն, որ տվյալ քաղաքացու անվամբ Հայաստան է ներմուծվելու առաքանի, որը, հնարավոր է, պարունակի թմրամիջոցներ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից մաքսային զննման է ենթարկվել ՀՀ քաղաքացու անվամբ ներմուծված առաքա
ՊԵԿ-ը քաղցրավենիքի մեջ աննախադեպ քանակի թմրամիջոց է հայտնաբերել․ կան ձերբակալվածներ
23 мая 202323 мая 2023
1
1 мин