Ադրբեջանը փորձում է ռազմական ճնշմամբ նպաստավոր պայմաններ ստանալ բանակցություններում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված: ՀՀ կառավարությունը այդ լարվածությունը հաղթահարելու առաջային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջմղումը:
«Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, և մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն»,- ասաց նա:
Վարչապետն ընդգծեց, որ միջազգային հանրության ընկալումն ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանը և Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և Լեռնային և Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն:
«Համոզված եմ՝ ՀՀ անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բ