Найти в Дзене
Հայաստանն այսօր

Նուբարաշենի հրդեհը մարելու համար կպահանջվի դեռևս մեկ շաբաթ․ քաղաքապետի խորհրդական

Նուբարաշենի աղբավայրի տարածքում հրդեհի ամբողջական մարման համար կպահանջվի դեռևս մեկ շաբաթ։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: «Այսօր արդեն 5-րդ օրն է՝ բռնկում է եղել։ Մասնակի էր, հետո ծավալվեց ամբողջ պարագծով։ Մոբիլիզացված է ԵԱՍՄ ընկերության ամբողջ շարժակազմը, սակայն եթե ռեալ գնահատենք, հրդեհի ամբողջական մարմանը կարող ենք հասնել մեկ շաբաթվա ընթցքում»,- նշեց Արեյանը՝ հավելելով, որ այս պահին առաջնային խնդիր է հանդիսանում նոր աղբավայրի կառուցումը։ «Նոր աղբայարի կառուցման ծրագիրն այս պահի դրությամբ ընթացքի մեջ է»,- արձագանեց Տիգրան Ավինյանը՝ առաջարկելով այցելել Նուբարաշեն և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Նշենք, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին Երևանի քաղաքապետարանը հայտնել է մայիսի 18-ին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Նուբարաշենի աղբավայրի տարածքում հրդեհի ամբողջական մարման համար կպահանջվի դեռևս մեկ շաբաթ։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Այսօր արդեն 5-րդ օրն է՝ բռնկում է եղել։ Մասնակի էր, հետո ծավալվեց ամբողջ պարագծով։ Մոբիլիզացված է ԵԱՍՄ ընկերության ամբողջ շարժակազմը, սակայն եթե ռեալ գնահատենք, հրդեհի ամբողջական մարմանը կարող ենք հասնել մեկ շաբաթվա ընթցքում»,- նշեց Արեյանը՝ հավելելով, որ այս պահին առաջնային խնդիր է հանդիսանում նոր աղբավայրի կառուցումը։

«Նոր աղբայարի կառուցման ծրագիրն այս պահի դրությամբ ընթացքի մեջ է»,- արձագանեց Տիգրան Ավինյանը՝ առաջարկելով այցելել Նուբարաշեն և տեղում ծանոթանալ իրավիճակին։

Նշենք, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին Երևանի քաղաքապետարանը հայտնել է մայիսի 18-ին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում