Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, հավելել է նախարարությունը։
Մայիսի 21-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր մեկ օրում Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման երկու դեպքի մասին։ «Հրադադարի ռեժիմի երկու խախտում է գրանցվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում էր նախարարության հաղորդագրության մեջ։