Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Տիկի՛ն դատախազ կասեցրեք դատարանի որոշումը և ազատ արձակեք Գայանե Հակոբյանին. Թանդիլյան

Տիկի՛ն դատախազ, վճռական հորդորով դիմում եմ Ձեզ՝ կասեցրեք դատարանի կողմից ընդունված որոշումը և փոխեք խափանման միջոցը՝ ազատ արձակելով Գայանե Հակոբյանին: Այս մասին ասվում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հայտարարությունում: Մանե Թանդիլյանն ապա հավելում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մինչդատական վարույթում դատարանի կիրառած խափանման միջոցը կարող է փոխել կամ վերացնել հսկող դատախազը, իսկ հսկող դատախազի համաձայնությամբ կիրառված խափանման միջոցը՝ քննիչը՝ հսկող դատախազի համաձայնությամբ: «Նկատի ունենալով վերոնշյալը՝ կարող ենք արձանագրել, որ սույն քրեական վարույթի նկատմամբ Դուք կարող եք ազդեցություն ունենալ․ Դատարանի կողմից կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը կարող է փոխվել կամ վերացվել ցանկացած պահի»,֊եզրափակում է Թանդիլյանը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Տիկի՛ն դատախազ, վճռական հորդորով դիմում եմ Ձեզ՝ կասեցրեք դատարանի կողմից ընդունված որոշումը և փոխեք խափանման միջոցը՝ ազատ արձակելով Գայանե Հակոբյանին: Այս մասին ասվում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հայտարարությունում:

Մանե Թանդիլյանն ապա հավելում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մինչդատական վարույթում դատարանի կիրառած խափանման միջոցը կարող է փոխել կամ վերացնել հսկող դատախազը, իսկ հսկող դատախազի համաձայնությամբ կիրառված խափանման միջոցը՝ քննիչը՝ հսկող դատախազի համաձայնությամբ: «Նկատի ունենալով վերոնշյալը՝ կարող ենք արձանագրել, որ սույն քրեական վարույթի նկատմամբ Դուք կարող եք ազդեցություն ունենալ․ Դատարանի կողմից կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը կարող է փոխվել կամ վերացվել ցանկացած պահի»,֊եզրափակում է Թանդիլյանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում