Найти тему
Հայաստանն այսօր

Երեւանի Նոր Զովք սուպերմարկետում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է սառնարան՝ սննդամթերքով և ալկոհոլով

«Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում հրդեհը մեկուսացվել է ժամը 09։11-ին, մարվել՝ 09։37-ին։ Այս մասին Armenia Today֊ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Պահեստում (մոտ 20 քմ) այրվել են մեկ սառցարան և ստվարաթղթե արկղեր՝ սնունդով և խմիչքով բեռնված։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհ է բռնկվել «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում