Գոյություն ունեն թեյի հատուկ տեսակներ, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը և նիհարել։ Այնուամենայնիվ, դրանք պետք է խմել զգուշությամբ․ ի վերջո, դրանք ունեն լուծողական ազդեցություն և կարող են ստամոքս-աղիքային խնդիրներ առաջացնել։ Եթե ցանկանում եք թեյ խմել և ցանկանում եք այն ավելի օգտակար դարձնել, շատ ավելի ճիշտ կլինի ինքնուրույն փոփոխել դրա բաղադրատոմսը: Դուք կարող եք սկսել արդեն ավանդական դարձած կիտրոնի կտորից․ այն օգտակար է նյութափոխանակության համար: Որպեսզի թեյն էլ ավելի արդյունավետ դառնա նիհարելու առումով, դրան մի քիչ կոճապղպեղ և դարչին ավելացրեք։ Կարող եք նաև թարմ անանուխի տերևներ դնել թեյի տերևների մեջ։ Կոճապղպեղը, դարչինը և կիտրոնը ակտիվացնում են նյութափոխանակությունը, նպաստում կալորիաների այրման գործընթացին և նվազեցնում են ախորժակը։ Նշված բաղադրիչները կարող եք ավելացնել ինչպես սև, այնպես էլ կանաչ թեյի մեջ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ինչպե՞ս սովորական թեյը ճարպն այրող թեյի վերածել. արևելյան բաղադրատոմս
22 мая 202322 мая 2023
2
~1 мин