Найти тему
Հայաստանն այսօր

«Որդիների Կանչ» ՀԿ նախագահը հերքեց Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձը

«Որդիների Կանչ» ՀԿ նախագահ Վահիկ Սահակյանը Armenia Today-ի հետ զրույցում հերքեց Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձը:

«Բացարձակ ապատեղեկատվություն է: Այն, ինչ գրել են, սուտ է»,- ասաց նա՝ նշելով, որ Փաշինյանի որդուն մոտեցել է ՀԿ-ի մեկ անդամ, որը «սարքել են առևանգման փորձ»: Հարցին, թե դա Գարի Գալեյա՞նն է եղել, Սահակյանը պատասխանեց, որ Գալեյանը անգամ Աշոտի դեպքը չի տեսել, ոչ մի կապ չունի:

Նրա խոսքով՝ շուտով հանդես կգան հայտարարությամբ, գուցե մամուլի ասուլիս հրավիրեն, որպեսզի հերքեն այն, ինչ գրվել է «Հայկական ժամանկ»-ում:

Հիշեցնենք, որ ըստ լրատվականի՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում