Ոստիկանությունը «Արմենիա» ԲԿ-ից հաղորդում է ստացել, որ հրազենային վնասվածքներով քաղաքացի է տեղափողխվել հիվանդանոց: Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ և հասարակայնության հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը: «Այս պահին օպերատիվ քննչական խմբերն աշխատում են դեպքի վայրում»,- ասաց Գաբրիելյանը: ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։ Նրա խոսքով՝ հիվանդանոց տեղափոխվածը Կ. Առաքելյանն է: Ըստ ԶԼՄ-ների՝ հիվանդանոց տեղափոխվածը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանն է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հայտնի է հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը
20 мая 202320 мая 2023
7
~1 мин