Մոսկվայում կանցկացվի համերգ՝ ի պատիվ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Միջոցառումը տեղի կունենա Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում հունիսի 6-ին ժամը 19:00-ին: «Այսօր երեկոյան հանդիսատեսը կլսի սյուիտներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից, երաժշտական դրվագներ «Վալենսիայի այրին» պիեսից և Խաչատրյանի այլ ստեղծագործություններից»,- ասվում է միջոցառման կազմակերպիչների հայտարարության մեջ։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը բեմ են բարձրանալու Ռուսաստանի Է.Ֆ. Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ այսօր երեկոյան կոնսերվատորիայի ճեմասրահում հյուրերին կներկայացվի երաժշտին նվիրված պլանշետային ցուցահանդես, որը պատրաստել է Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանը։ Ցուցահանդեսը ներառում է Խաչատրյանի երաժշտական ձեռագրերը, նրա ստեղծագործությունների նոտաների տպագիր հրատարակություններ,
Մոսկվայում տեղի կունենա Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգ
20 мая 202320 мая 2023
1 мин