Найти тему
Հայաստանն այսօր

Իտալիան տուժել է վերջին 100 տարվա ամենասարսափելի ջրհեղեղից. մահացել է առնվազն 13 մարդ

Իտալիայի հյուսիսային Էմիլիա Ռոմանիա շրջանում հորդառատ անձրևներ են տեղացել, ինչի հետևանքով ափերից դուրս են եկել 23 գետեր, տուժել է ավելի քան 40 բնակավայր։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ջրհեղեղի պատճառով շուրջ 20 հազար մարդ կորցրել է տները, ավելի քան հինգ հազար տնտեսություն ջրի տակ է անցել, շուրջ 50 հազար տեղի բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ նվազագույնը 13 մարդ զոհվել է, ևս մի քանիսն անհետ կորած են համարվում։ Զոհերի թվում կան մի քանի տարեցներ, որոնք խեղդվել են սեփական տներում։

Հրշեջներն իրականացրել են մոտ երկու հազար փրկարարական աշխատանքներ։ Շատ մարդկանց ուղղաթիռով տեղափոխել են տանիքներից, որտեղ նրանք բարձրացել են՝ փորձելով փրկել իրենց կյանքը։

Էմիլիա Ռոմանիայում եղանակային վտանգի վերջին (կարմիր) մակարդակը շարունակվում է։ Շատ շրջաններում խաթարվել է երթևեկությունը։ Տարածաշրջանը պետք է անցկացներ Ֆորմուլա 1-ի Գրան Պրին այս առաջիկա շաբաթավերջին, սակայն միջոցառումը չեղարկվել է:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում