Մեզ ներկայացնում էին, որ պատերազմի ժամանակ Աշոտ Փաշինյանը հերոսություններ է արել: Պարզապես ծիծաղելի է, չի կարող մի կին առևանագել նման հասուն տղամարդու: Ոստիկանության բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:
«Այս ամենը ծիծաղելի է և անհեթեթ, որը բերում է մեկ մտքի՝ «Որդիների կանչ» ՀԿ լրջորեն մտահոգում է իշխանությանը: Լուրջ վախենում են ծնողներից»,-նշեց Մկրտչայանը:
Նրա խոսքով՝ այս ծնողներին պետք է միայն արդարություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր փորձել են առևանգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին. նա վնասվածք է ստացել։ Ավելի ուշ «Որդիների Կանչ» ՀԿ նախագահը հերքել էր Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձը։ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածի շուրջ ձերբակալվել են 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներ, տեղեկացրել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Armenia Today-ը նաև տեղեկացրել էր, որ Շենգավիթի քննչական բաժնի մոտ հավաքվածների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։