Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողը 2003թ․ ծնված
Էդգար Վահանի Սուլեյմանյանն է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Սոթքում զինծառայողի ու բուժակի վիրավորվելու մասին։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Սոթքի հատվածում վիրավորում ստացած զինծառայողը մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է։ Գերատեսչությունը տեղեկացրել էր նաև, որ վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: