Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Սոթքում զինծառայողի ու բուժակի վիրավորվելու մասին։