Найти тему
Հայաստանն այսօր

Քերոբյանը պատասխանել է Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով երթուղային կապ բացելու միջազգային մաքսավորների մասին հարցին

Միջազգային մաքսային կառույցները հաջողությամբ գործում են աշխարհի շատ երկրներում, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը Նախիջևանի հետ տարածքով երկաթուղային կապ բացելու դեպքում այդ կազմակերպությունների հնարավոր ներգրավման մասին։

«Աշխարհում կան մի քանի, այսպես կոչված, տեսչական գործակալություններ՝ շվեյցարական SGS ընկերությունը, ֆրանսիական և այլ տեսչական կազմակերպություններ, որոնց փաստաթղթերին վստահում է ամբողջ աշխարհը»,- ասաց նա։

Քերոբյանն ասաց, որ չգիտի՝ Ադրբեջանը սատարո՞ւմ է միջազգային մաքսային կառույցներին ներգրավելու գաղափարին․ «Բանակցությունների մանրամասներն ինձ անհայտ են։ Բայց այս կազմակերպությունների աշխատանքի մոդելը այս հարցի դրական լուծման դեպքում մեզ քաջ հայտնի է»,- պարզաբանեց նա։

Էկոնոմիկայի նախարարության ղեկավարն ընդգծել է հայկական կողմի շահագրգռվածությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման հարցում։ Հայաստանը, նրա խոսքով, այս ոլորտում մեծ ներուժ ունի, սակայն խնդիրն այն է, որ վերջին 30 տարիների ընթացքում ենթակառուցվածքներում ներդրումները պատշաճ կերպով չեն իրականացվել, և երկիրը այժմ մեծածավալ ներդրումների կարիք ունի։

Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Մեկնաբանելով բանակցությունների արդյունքները Միշելը
հայտարարել է, որ կողմերը «ակնհայտ առաջընթաց» են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում։

«Այդ թեմայի շուրջ դիրքորոշումները ներկայումս շատ մոտ են միմյանց, մասնավորապես՝ Նախիջևանի հետ և միջով երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ»,- ասաց նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում