Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ Մայիսի 14-ին կայացած ընտրություններում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել է ձայների 45%-ը։ ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,22%: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկին անհրաժեշտ էր ձայների 50%-ը։ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։ Գործոններ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, երկրորդ փուլի մասին կանխատեսումներ Փորձագետի կարծիքով՝ Էրդողանը կարողացավ մեծապես հաղթահարել ավերիչ երկրաշարժի բացասական հետևանքները և Թուրքիայում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակը իր վերընտրվելու համար։ Իսկ ընդդիմությանը չհաջողվեց օգտվել այդ գործոններից, նշեց Սաֆրաստյանը։ «Էրդողանի հաջողությունը կապված է իշխանական լծակներն
Փորձագետը գնահատել է Թուրքիայում կայացած ընտրությունների արդյունքներն ու դրանց հետևանքները տարածաշրջանի ու Հայաստանի համար
17 мая 202317 мая 2023
20
3 мин